Գտեք ձեզ հարմար տարբերակը
Դժվարանո՞ւմ եք ընտրել։ Մենք կօգնենք։
Շախմատ սովորելու համար ChessBase-ը լավագույն ընտրությունն է՝ աշխարհի ամենահայտնի և հարմարավետ շախմատային ծրագրերից մեկը։ ChessBase-ի միջոցով կարող եք վերլուծել խաղացած պարտիաները, որոնել պարտիաներ ըստ դիրքի կամ խաղացողի, ավելացնել մեկնաբանություններ, կազմել բացումների ձեր սեփական ռեպերտուարը, ստեղծել պարտիաների սեփական շտեմարաններ և նույնիսկ գրել շախմատային գրքեր։
Ծրագրին կարող եք միացնել շախմատային շարժիչ՝ ավելի խորն ու ճշգրիտ վերլուծություն ստանալու համար։ Նույնիսկ ամենապարզ տարբերակը ներառում է 12+ միլիոն պարտիա ունեցող առցանց շտեմարանի, կենդանի բացումների գրքի և այլ ծառայությունների հասանելիություն՝ 1 տարվա Պրեմիում բաժանորդագրությամբ։

Շախմատ խաղալու համար հիանալի ընտրություն է Fritz-ը՝ խաղային ծրագիր, խելացի մրցակից-մարզիչ, որն առաջարկում է հուշումներ, թույլ է տալիս ընտրել հակառակորդի խաղաոճը և կատարել վերլուծություն։ Հիանալի գործիք է մարզվելու, խաղալու, բացումների տարբերակները և կոնկրետ դիրքերը կատարելագործելու համար։
Ավելի արդյունավետ մարզումների համար խորհուրդ ենք տալիս ChessBase Mega փաթեթը։ Բացի ChessBase-ի բոլոր առավելություններից, այն ներառում է MegaBase-ի վերջին տարբերակը, որը տեղադրվում է ձեր համակարգչում և չի պահանջում ինտերնետ կապ, ինչպես նաև մինչև տարեվերջ նոր պարտիաներով շաբաթական թողարկումների բաժանորդագրություն*։
* Թարմացումները ստանալու համար անհրաժեշտ է ինտերնետ կապ։
* Թարմացումները ստանալու համար անհրաժեշտ է ինտերնետ կապ։
Պրոֆեսիոնալ աշխատանքի համար խորհուրդ ենք տալիս ChessBase Premium+ փաթեթը։ Այն ներառում է ծրագրերի և շախմատային շտեմարանների վերջին տարբերակները՝
- ChessBase
- Fritz
- MegaBase
- Նամակագրական շախմատի շտեմարան
- Բացումների գիրք Fritz Powerbook